Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն
Խանութների մեծ մասում վաճառվող օրգանիկ յոգուրտները պարունակում են ավելի շատ շաքար, քան քաղցր գազավորված ըմպելիքները: Նման եզրակացության են եկել Սարեյի և Լիդսի համալսարանի բրիտանացի գիտնականները: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակել է BMJ Open ամսագիրը։
Շաքարի ցածր պարունակությամբ մթերք համարվելու համար անհրաժեշտ է, որ յոգուրտի 100գր-ում լինի առավելագույնը 5գր շաքար։ Մինչդեռ ուսումնասիրողները, հետազոտելով տարբեր խանութներում առկա շուրջ 900 յոգուրտի նմուշ, պարզել են, որ «օրգանիկ» կոչվող յոգուրտների 100գր-ում միջինում կա 13.1գր շաքար։
Երեխաների համար նախատեսված յոգուրտներում այդ ցուցանիշը 10.8գր է։ Մինչդեռ քաղցր գազավորված ըմպելիքի 100գր իր մեջ պարունակում է առավելագույնը 10.6 գր շաքար։
Նշվում է, որ ուսումնասիրված յոգուրտներից միայն 2%-ում է շարաք նորմային համապատասխան եղել:










