Գիտնականները խորհուրդ են տվել քիչ աշխատել և շատ հանգստանալ

10:57 • 24.09.18

Հելսինկիի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները եկել են եզրահանգման, որ արձակուրդը կարող է զգալի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը: Նույնիսկ առողջ կենսակերպը չի կարող փոխհատուցել սթրեսը, որը բացասաբար է ազդում մարդու երկարակեցության վրա, եթե մարդը քիչ է հանգստանում և շատ աշխատում, այդ մասին ասվում է EurekAlert!-ի մամուլի հաղորդագրությունում:


1974-ից անցկացված ու 40 տարի տևած հետազոտությանը մասնակցել է 1919-1934 թվականներին ծնված 1222 տղամարդ: Կամավորների վրա ազդել է սրտանոթային հիվանդությունների զարգացման գործոններից գոնե մեկը, օրինակ՝ ծխելը, արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը, և այլն:


Նրանք բաժանվել են երկու խմբի՝ մի խմբում 610 տղամարդ, երկրորդում՝ 612: Երկրորդ խումբը յուրաքանչյուր 4 ամիսը մեկ բանավոր ու գրավոր խորհրդատվություններ է ստացել առողջ ապրելակերպ վարելու, չծխելու, սպորտով զբաղվելու վերաբերյալ: Նրանք վերահսկվել են հետազոտողների կողմից:


Առաջին խմբի մասնակիցները ստացել են առողջապահության վերաբերյալ սովորական ծառայություններ, նրանց առողջական վիճակը չի հետազոտվել հետազոտողների կողմից:


Պարզվել է, որ երկրորդ խմբի մասնակիցների մոտ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը նվազել է 46 տոկոսով: Սակայն հետազոտման 15 տարվա ընթացքում հաճախ են եղել այդ խմբի մասնակիցների մահվան դեպքերը: Այդ ժամանակ գիտնականները շարունակել են հետազոտությունը մինչև 2014 թվականը՝ արդեն հաշվի առնելով մասնակիցների աշխատանքի ծավալը, քնի ժամը, արձակուրդի տևողությունը:


Պարզվել է, որ նրանք, ովքեր 3 շաբաթ կամ պակաս արձակուրդ են վերցրել, 37 տոկոսով ավելի հաճախ են մահացել, քան նրանք, ովքեր շատ են տրամադրել հանգստին:

Գիտնականները խորհուրդ են տվել քիչ աշխատել և շատ հանգստանալ