Հայտնաբերվել է WhatsApp-ի հաշիվները կոտրելու նոր միջոց

01:29 • 12.10.18

Project Zero ընկերության փորձագետ Նատալի Սիլվանովիչը պատմել է մի տարօրինակ ծրագրային սխալի մասին, որը թույլ էր տալիս կոտրել WhatsApp-ի հաշիվները: Ինչպես գրում է Gizmodo-ն, խնդիրն արդեն լուծված է, սակայն մինչ դրանից ազատվելը հաքերները մոտ մեկ ամիս ժամանակ են ունեցել հաշիվները կոտրելու համար:

Նշվում է, որ խնդիրն առաջանում էր ձայնային ձանգեր կատարելիս: Խափանումը տեղի էր ունենում առցանց ռեժիմում տեղեկության փոխանցման համար պատասխանատու RTP-փաթեթի ուղարկման պահին: Այդ խափանման շնորհիվ ցանցահենները կարող էին հասանելիություն ստանալ օգտատերերի անձնական համարին և անգամ փոխել հաշիվների գաղտնաբառը:

Մասնագետները խնդիրը հայտնաբերել են օգստոսին և ազատվել դրանից մոտ մեկ ամիս անց: Սեպտեմբերի 28-ին թողարկվել է հավելվածի թարմացումը Android-ի համար, իսկ հոկտեմբերի 3-ին՝ iOS-ի: Հայտնի է, որ կոտրված հաշիվների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Հայտնաբերվել է WhatsApp-ի հաշիվները կոտրելու նոր միջոց