«Քի՛մ, արի ամուսնուդ տար, նա հոգեկան հիվանդ է». ինչպես են օգտատերերն արձագանքել Քանյե Ուեսթ-Թրամփ հանդիպմանը (լուսանկարներ)

15:14 • 12.10.18

Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի ու նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հանդիպումը դարձել է Twitter սոցկայքում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ վիրտուալ տիրույթը ողողվել է զավեշտալի մեմերով, կատակներով, քաղաքական մեկնաբանություններով, քննադատությամբ ու ռեփերի հոգեկան առողջության վերաբերյալ մտորումներով:

Հատկանշական է, որ օգտատերերի մեծ մասի արձագանքը բացասական է եղել:


«Քանյեի դուրս տվածին շատ տխուր էր հետևել»,-գրել է լրագրող Սոլեդադ Օ'Բրայենը:

Մեկ ուրիշն էլ նշել է, որ «հոգեկան հիվանդ» Քանյե Ուեսթին տեսախցիկների առջև նստեցնելը բռնության մի տեսակ է:

«Քիմ Քարդաշյա՛ն, դու պետք է ինչ-որ բան ձեռնարկես ամուսնուդ հաշվով, նա ակնհայտորեն հոգեկան հիվանդ է, ու այս հանդիպումը դա ապացուցում է»,-ասվում է մեկնաբանություններից մեկում:

 

Image result for Kanye West hugged Trump

«Ինձ թվաց, որ դա այց էր հոգեբույժի մոտ, կամ էլ Դոնալդ Թրամփին նվիրված գովազդային հոլովակ»,-գրել է դեմոկրատ կոնգրեսական Ջեքի Սփիերը:

«Քիմ Քարդաշյա՛ն, արի ու տար ամուսնուդ»,- շարունակել է մեկ ուրիշը:

«Քանյե Ուեսթը հենց նոր ունեցավ պատմության մեջ օվալաձև աշխատասենյակ կատարած ամենախենթ այցը»,-գրել է հեղինակավոր Rolling Stone ամսագիրը:

 

Image result for Kanye West hugged Trump

Մեկ ուրիշն էլ գրել է, որ ցավում է Քանյեի համար, քանի որ նրա մոտ ակնհայտ հոգեկան հիվանդություն կա, և նա օգնության կարիք ունի:

«Սարսափելի է, որ Թրամփն օգտագործել է նրան՝ թույլ տալով նման վիճակում այդպիսի բաներ դուրս տալ օվալաձև աշխատասենյակում»,-գրել է HillReporter.com կայքի հիմնադիրը:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11-ին Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ: Հանդիպումը հեռարձակվել է MSNBC հեռուստաալիքով:

 

Image result for Kanye West hugged Trump

Նախագահի հետ հանդիպմանը երաժիշտը ներկայացել է կարմիր գլխարկով, որի վրա գրված է եղել Թրամփի կարգախոսներից մեկը՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»: Ռեփերը բացատրել է, որ այս գլխարկն իրեն ուժ է տալիս և այն գրավել է իր ուշադրությունը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով՝ դա յուրահատուկ աքսեսուար է, որը կրելու ժամանակ «ես ինձ Սուպերմեն եմ զգում»:

 

Image result for Kanye West hugged Trump

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփն ամուսնու՝ ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Հայտնի է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ ռեփերը քննարկել է Ամերիկայի արդյունաբերության վերականգնման ընթացքը, բանտային բարեփոխումների հարցն ու երկրում հանցագործությունների ու բռնության դեմ պայքարի միջոցները:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Ուեսթը մոտեցել է Թրամփին և հայտարարել. «Ես սիրում եմ այս տղային, թույլ տվեք գրկել նրան», ինչին ի պատասխան նախագահը սեղմել է երաժշտի ձեռքը:

 

Image result for Kanye West hugged Trump