Սպիտակ տանը կայացել է Քանյե Ուեսթի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11-ին Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպումը հեռարձակվել է MSNBC հեռուստաալիքով:
Նախագահի հետ հանդիպմանը երաժիշտը ներկայացել է կարմիր գլխարկով, որի վրա գրված է եղել Թրամփի կարգախոսներից մեկը՝ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր»: Ռեփերը բացատրել է, որ այս գլխարկն իրեն ուժ է տալիս և այն գրավել է իր ուշադրությունը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով՝ դա յուրահատուկ աքսեսուար է, որը կրելու ժամանակ «ես ինձ Սուպերմեն եմ զգում»:
Հանդիպմանը ներկան է գտնվել նաև Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ամուսնու՝ ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Հայտնի է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ ռեփերը քննարկել է Ամրիկայի արդյունաբերության վերականգնման ընթացքը, բանտային բարեփոխումների հարցն ու երկրում հանցագործությունների ու բռնության դեմ պայքարի միջոցները
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Ուեսթը մոտեցել է Թրամփին և հայտարարել. «Ես սիրում եմ այս տղային, թույլ տվեք գրկել նրան», ինչին ի պատասխան նախագահը սեղմել է երաժշտի ձեռքը:










