Ճապոնացիներին կոչ են արել հաճախակի լաց լինել՝ սթրեսը հանելու համար
Ճապոնիայում ավելի մեծ թվով ընկերություններ ու դպրոցներ են կոչ անում իրենց սաներին ու աշխատակիցներին լաց լինել՝ սթրեսը հանելու և հոգեկան առողջությունը պահպանելու համար, գրում է lenta.ru-ն՝ The Japan Times-ին հղումով:
Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքներն օգնում են հանել լարվածությունը և թուլացնել վեգետատիվ նյարդային համակարգը:
«Լացը մշտական սթրեսից ինքնապաշտպանվելու միջոց է»,- ասել է երկրի բժշկական համալսարաններից մեկի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան:
Թերթը գրում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդայի մասին, որն արդեն ավելի քան 5 տարի լացի հատուկ դասընթացներ է անցկացնում, որի ընթացքում մարդկանց սովորեցնում է՝ ինչպես լացի միջոցով հանել լարվածությունը:
«Եթե դուք լաց եք լինում շաբաթը մեկ անգամ, դուք կարող եք սթրեսից ազատ կյանքով ապրել»,- ասել է նա:










