Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում

22:14 • 23.10.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և մեր արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական թիմի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում երկու նախագահի շփման մասին, և այդ պայմանավորվածությունը մեր նախագահը հաստատել է Բոլթոնի հետ զրույցի ընթացքում»,- ասել է Ուշակովը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ հանդիսավոր արարողություններից հետո նախագահները Փարիզում երկկողմ հանդիպում կանցկացնեն: Նա նշել է, որ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 11-ին: