«Ուրախ ընտանիք». նկարահանվել է առաջին հայ-էստոնական կատակերգությունը

10:55 • 30.10.18

2018թ. դեկտեմբերին մեծ էկրան կբարձրանա հայ-էստոնական արտադրության առաջին կատակերգությունը, որը նկարահանվել է Երևանում և Տալլինում:

Ինչպես նշում է kinozal.postimees.ee կայքը, «Ուրախ ընտանիք» կոչվող ռոմանտիկ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Արմեն Առուշանյանն ու Սաարա Կադակը:

Ըստ սյուժեի՝ ֆիլմի գլխավոր հերոսը՝ հայազգի Արթուրը, երազում է ռեժիսոր դառնալ, մինչդեռ նրա ընտանիքը ցանկանում է, որ նա շարունակի գինու բիզնեսը: Սակայն էստոնացի սոմելյեի պատճառով ընտանիքի գինու բիզնեսը վտանգված է: Խնդիրը լուծելու համար Արթուրը մեկնում է Տալլին, որտեղ էլ հանդիպում է իր ապագա սիրուն՝ Ինգրիդ անունով էստոնուհուն:


Ֆիլմի պրոդյուսեր Թանել Տատերի խոսքով՝ «Ուրախ ընտանիք»-ում խաչվում են երկու ժողովուրդների ազգային յուրահատկությունները:

Ինչպես գրում է rusarminfo.ru-ն, ֆիլմի արտադրությամբ զբաղվել են էստոնական Apollo Film Productions և Berg Sound կինոընկերությունները: