Մոսկվայում տաքսու վարորդը 8 ժամ սպասել է ուղևորուհու տան մոտ՝ դրամապանակը նրան վերադարձնելու համար
Մոսկվայում տաքսու վարորդը 8 ժամ սպասել է ուղևորուհու տան մոտ՝ դրամապանակը նրան վերադարձնելու համար: Այդ մասին աղջիկը գրել է իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում է ria.ru-ն:
Ուղևորուհու խոքով՝ նա Մոսկվա է վերադարձել վաղ առավոտյան ու տաքսի պատվիրել: Հասնելով տուն՝ նա միանգամից պառկել է քնելու ու արթնացել ցերեկը ժամը 13-ին: Այդ ժամանակ աղջիկը հայտնաբերել է, որ տաքսու մեջ է թողել իր գումարով, բանկային քարտերով ու փաստաթղթերով դրամապանակը:
Որոշ ժամանակ անց աղջկա հայրը, պատուհանից դուրս նայելով, շենքի մուտքի մոտ նկատել է տաքսի մեքենա: Պարզվել է, որ նա հենց այն վարորդն է, որն աղջկան տուն է բերել: Տղամարդը մեքենայի սրահում տեսել է մոռացված դրամապանակն ու որոշել սպասել ուղևորուհուն նրա տան մոտ:
Հանդիպման ժամանակ նրանք գրկախառնվել են, անգամ՝ արտասվել:
Իր լավ արարքի համար տաքսու վարորդն աղջկա կողմից իր ուղեվարձը 5 անգամ գերազանցող գումար է ստացել:










