Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ հրամանագիրը

13:52 • 20.11.18

Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում է Մեքսիկայից ապօրինի ճանապարհով ԱՄՆ եկած ներգաղթյալներին ապաստան տրամադրել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ սա Թրամփի վարած կոշտ միգրացիոն քաղաքականության համար ամենաթարմ պարտությունն էր դատարանում:

Ժամանակավոր արգելքի որոշումը կայացրել է դատավոր Ջոն Թիգարը: Հայտնի է, որ որոշումն արդեն ուժի մեջ է մտել, տարածվում է ամբողջ երկրի տարածքով ու գործելու է առնվազն մինչև դեկտեմբերի 19-ը:

Թիգարը հայտնել է, որ ներգաղթյալները կարող են դիմել ապաստան ստանալու համար՝ անկախ նրանից, թե ինչ ճանապարհով են ԱՄՆ-ում հայտնվել: