Կատալոնիայում սողանքի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է մեկ մարդ (լուսանկարներ)
Կատալոնիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, ավելի քան 40-ը վնասվածքներ են ստացել, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Կատալոնիայի ինքնավար համայնքի արտակարգ իրավիճակների ծառայության թվիթերյան գրառմանը:
Նախնական տվյալներով՝ գծերից դուրս է եկել Rodalies ընկերության գնացքի վեց վագոններից երկուսը: Գնացքում եղել է 131 մարդ, բոլորը տարհանվել են:
Rodalines ընկերությունն իր թվիթերյան էջում գրել է, որ վթարի պատճառը վերջին օրերին Կատալոնիայում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքն է:













