Սկյուռը Նյու Յորքի շուրջ 12.000 բնակչի զրկել է էլեկտրականությունից

11:54 • 20.11.18

Նյու Յորքի հյուսիսում շուրջ 12.000 բնակիչ ժամանակավորապես առանց էլեկտրականության է մնացել սկյուռիկի պատճառով, գրում է NY Daily News-ը:

Կոմունալ ընկերության փոխանցմամբ՝ սկյուռը կարողացել է ներթափանցել Լանկասթերի շրջանի ենթակայան, որը գտնվում է Բաֆֆալո արվարձանում: Կրծողը խափանել է միանգամից երեք ենթակայանի աշխատանքը:

Նշվում է, որ տեխնիկական խնդիրը հաջողվել է հարթել 3 ժամ անց:

Հայտնի է, որ 2013-2014 թվականներին էլեկտրաէներգիայի ոչ պլանային անջատումների  9-21 տոկոսը կապված է եղել կենդանիների միջամտության հետ: