Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը ներկա է գտնվելու Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով թագավորության էներգետիկայի, արդյունաբերության ու հանքային ռեսուրսների նախարար Խալեդ ալ-Ֆալեհին:
«Թագաժառանգը մասնակցելու է Արգենտինայում G20-ի գագաթնաժողովին», - ասել է նախարարը Al Arabiya հեռուստաալիքի եթերում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովն այս տարի տեղի կունենա Բուենոս Այրեսում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը:










