Արտակարգ դեպք Վանաձորում. 4 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

03:29 • 22.11.18

Նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում շտապ օգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկի բնակիչներ Գոհար Հարությունյանը, Գայանե Խափլանյանը, 1-ամյա Մարի և 3-ամյա Լիլի Խափլանյանները: Գ. Խափլանյանին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները մի ընտանիքի անդամներ են: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Գ. Խափլանյանը երեխաների տատիկն է:

Նախնական տվյալներով՝ նրանք հիվանդանոց են տեղափոխել գազի թունավորման հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: