Ալյասկայում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ամերիկյան Ալյասկա նահանգի հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալները:
Ինչպես հաղորդվում է, ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 18:21-ին (երևանյան ժամանակով 22:21): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի խոշորագույն քաղաքից՝ Անքորեջից 232 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, իսկ օջախը գտնվել է 145.5 կմ խորության վրա:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:










