Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

14:11 • 22.11.18

Ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստի ավարտից հետո մեկնարկել են կառավարության անդամների ճեպազրույցները, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստի օրակարգում 26 հարց էր, 17-ը չզեկուցվող էին, մեկ հարց գաղտնի էր:

Օրակարգում ներառված հարցերից էին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23,208,483.13 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը, Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին նախագիծը: