Եվրոպայում գնացքի ուղևորները հնարավորություն կունենան հետ ստանալու տոմսի ամբողջ գումարը, եթե գնացքն ուշացել է ավելի քան 2 ժամ
Եվրամիության տարածքում այսուհետ գնացքների ուղևորները հնարավորություն կունենան հետ ստանալու տոմսի ամբողջ գումարը, եթե գնացքի մեկնումն ուշացել է ավելի քան 2 ժամ: Գործող կանոններում նման փոփոխություն է մտցրել Եվրախորհրդարանը, գրում է euro-pulse.ru-ն:
Այժմ սպասվում է, որ փոփոխությունները կքննարկվեն ԵՄ խորհրդում:
Նշվում է, որ գնացքի մեկուկես ժամ ուշացման դեպքում ուղևորը կարող է որպես փոխհատուցում ստանալ տոմսի արժեքի 75 տոկոսը, մեկ ժամվա ուշացման դեպքում՝ 50 տոկոսը:
Հայտնի է, որ փոփոխություններից կօգտվեն նաև հեծանվորդները, որոնց համար նորացված գնացքներում բավականաչափ տարածք կտրամադրվի հեծանիվների փոխադրման համար:










