Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Վալդիս Պելշը. լրատվամիջոցներ

15:08 • 22.11.18

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վալդիս Պելշը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում, հայտնում է ren.tv-ն:

Հաղորդավարը բողոքել է վատ ինքնազգացողությունից:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պելշը սրտի աշխատանքի հետ խնդիրներ է ունեցել: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատել:

Պելշը գտնվում է սրտաբանական բաժանմունքում ու անհրաժեշտ օգնություն է ստանում: