Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ

01:53 • 22.11.18

Սիրիական Լաթաքիա և Հալեպ նահանգներում անօրինական զինված խմբավորումների գնդակոծությունների հետևանքով վիրավորվել է կառավարական ուժերի մեկ զինծառայող և երկու խաղաղ բնակիչ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած ռազմական գործողությունները դադարեցնելու ռեժիմին՝ իդլիբյան դեէսկալացիայի գոտում գործող անօրինական զինված խմբավորումների կողմից խախտումները շարունակվում են: Մեկ օրվա ընթացքում գնդակոծվել են Լաթաքիա և Հալեպ նահանգների մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպ քաղաքի որոշ թաղամասեր, ինչի հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ և մեկ զինծառայող:

Նշվում է նաև, որ անցած օրվա ընթացքում ռուսական կողմը երկու հումանիտար ակցիա է անցկացրել Հալեպ և Լաթաքիա նահանգներում՝ բնակչությանը բաժանելով շուրջ 2.4 տոննա մթերք: