Տուլա քաղաքի տներից մեկում հրդեհի հետևանքով 4 երեխա է զոհվել

05:51 • 22.11.18

Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի վարչկենտրոն Տուլա քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 4 երեխա և տուժել մի կին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին:

Նշվում է, որ ԱԻՆ-ը հրդեհի մասին ահազանգը ստացել է տեղական ժամանակով ժամը 22:17-ին, իսկ բաց կրակը մեկուսացվել է 22:30-ին: Բնակարանն ամբողջությամբ այրվել է:

«Հրդեհի ժամանակ մահացել է չորս երեխա», - գործակալության հետ զրույցում հայտնել է ԱՒՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ տուժել է նաև մի կին, որին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն