Գվատեմալայում նախկին զինվորականը դատապարտվել է ավելի քան 5000 տարվա ազատազրկման
Գվատեմալայում նախկին զինվորական Սանտոս Լոպես Ալոնսոն դատապարտվել է ավելի քան 5000 տարվա ազատազրկման՝ 171 անձի սպանության համար, այս մասին գրում է gazeta.ru-ն:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 30 տարի առաջ կատարած մի շարք հանցանքների՝ մասնավորապես քաղաքացիական պատերազմի տարիներին զանգվածային կոտորածին մասնակցության ու անչափահասի առևանգման ու սպանության համար:
Նշվում է, որ 1982 թվականին Ալոնսոն 171 մարդու մահվան պատճառ է դարձել, որոնցից յուրաքանչյուրի սպանության համար դատարանը նրան դատապարտել է 30-ական տարվա ազատազրկման: Բացի այդ՝ նա մեղավոր է ճանաչվել նույն ժամանակահատվածում անչափահասի առևանգման ու սպանության համար, որի համար դատապարտվել է ևս 30 տարվա ազատազրկման:
Հայտնի է, որ զինվորականը քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է Դոս Էրրես գյուղում իրականացված կոտորածին:










