Վարշավայի Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացված Արցախի դրոշը զայրացրել է Ադրբեջանին

11:04 • 23.11.18

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած TT Warsaw 26-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում իր դեմ սադրանք անելու համար:

Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը, ադրբեջանական կողմի բողոքի պատճառը եղել է այն, որ Հայաստանի տաղավարում  ՀՀ եռագույնից բացի ներկայացված է եղել նաև Արցախի պետական դրոշը:

Բացի այդ, Հայաստանի տաղավարում ներկայացվել են հայկական երկրորդ պետության տեսարժան վայրերի վերաբերյալ բրոշյուրներ:

Այս առնչությամբ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին: