Հրազդանի կիրճում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Մոնթե Քրիստո» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ն., ծնված 1995 թ.):










