Պերուից Կոլումբիա թռնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոլիվիայում

03:22 • 23.11.18

 «Պերուական ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որն իրականացնում էր Լիմա-Լա Պաս (Կոլումբիա) չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Բոլիվիայի Լա Պասի օդանավակայանում: Այդ մասին հաղորդել է Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղևորներից և անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել: Պերուի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու միջադեպի հանգամանքները: