Ալյասկայում արթնացել է Վենիամինովի հրաբուխը (տեսանյութ)

23:43 • 23.11.18

Ալյասկայում արթնացել է Վենիամինովի հրաբուխը, որից ժայթքող մոխրի բարձրությունը հասնում է մինչև 5 կմ-ի: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Ալյասկայի հրաբխային աստղադիտարանը:

Թերակղզու մի հատվածում օդային տարածքն ամբողջությամբ փակվել է թռիչքների համար. ավիացիայի համար «կարմիր» նախազգուշացում է տրվել: Մոխրի ամպերը քամին քշում-տանում է դեպի հարավարևելյան շրջաններ:

Վենիամինովի հրաբուխն Ալյասկայի ամենաբարձր գագաթն է և գտնվում է թերակղզու կենտրոնում: Փերիվիլ մոտակա բնակավայրը գտնվում է հրաբխից 40 կմ հեռավորությամբ: Այնտեղից երևում են մոխրի ժայթքումները:

Վենիամինովի հրաբուխն սկսել է ժայթքել սեպտեմբերի 4-ին, սակայն վերջին մեկ օրում հրաբխի ակտիվությունը զգալիորեն մեծացել է: Հզոր ժայթքումներ են դիտվել 1939-ին, 1956-ին և 1983-ին:

Տեսանյութն՝ այստեղ: