«Ես ահռելի փոփոխություն եմ արել այս երկրում». Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ինքն իրեն (լուսանկարներ)

10:11 • 23.11.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա ավանդույթի համաձայն` շնորհակալություն է հայտնել՝ շնորհակալական խոսքերն ուղղելով ինքն իրեն:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ-ում ընդունված է Գոհաբանության օրվա կապակցությամբ  շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար:

«Շնորհակալ եմ ինքս ինձ այն ահռելի փոփոխության համար, որ արել եմ այս երկրում: Ուղղակի չեք հավատա, թե որքան է ուժեղացել երկիրն իմ՝ նախագահ ընտրվելուց հետո: Բայց կարծում եմ՝ դուք դա տեսնում եք: Այն այնքան է հզորացել, որ մարդիկ նույնիսկ չեն հավատում դրան»,-ասել է նախագահը:

Յոթանասուերկու ամյա ղեկավարը նաև հավելել է, որ շնորհակալ է հրաշալի ընտանիք ունենալու համար:

Հայտնի է, որ Գոհաբանության օրվա կապակցությամբ նախագահը հանդիպել է ամերիկացի զինծառայողների հետ:

 

President Trump brought sandwiches to a Coast guard crew 

He joked the sandwiches would make you gain 5 pounds

President Donald Trump is presented with a challenge coin