«Ռուսաստանը դեռ չի վճարել բելառուսներին Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Կալուգայում կառուցված օբյեկտների համար». Լուկաշենկո

17:23 • 23.11.18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է կառավարությունից հստակեցնել Ռուսաստանում և Թուրքմենստանում բելառուսների կատարած շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի հաշիվներն ու ստանալ դեռևս չվճարված վարձատրությունը, գրում է ТАСС գործակալությունը:

Ըստ Լուկաշենկոյի՝ և՛ Թուրքմենստանը, և՛ ՌԴ-ն մինչ օրս չեն վճարել պարտքը:

«Ինձ զեկուցում են, որ մինչ օրս ստացված չէ Գառլիկի (Թուրքմենստան- tert.am) լեռնահարստացման կոմբինատի կառուցման գումարը: Ես սպասում եմ այդ հարցի լուծմանը: Բացի այդ՝ ռուսները դեռ չեն վճարել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Կալուգայում կառուցված օբյեկտների համար», - ասել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը շեշտել է, որ կառավարությունը պետք է անմիջապես ներգրավված լինի այդ խնդիրների լուծման գործում և գործով զբաղվողներին խրախուսել է անհրաժեշտության դեպքում դիմել երկրի արտաքին գործերի նախարարություն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին: