«Սև ուրբաթ»-ի ժամանակ Amazon-ի աշխատակիցները բողոքի ցույցեր են անցկացրել եվրոպական մի շարք երկրներում

14:28 • 24.11.18

Մի շարք եվրոպական երկրներում մանրածախ առևտրով զբաղվող ամերիկյան Amazon համացանցային ընկերության մասնաճյուղերի աշխատակիցները «սև ուրբաթ»-ն անցկացրել են բողոքի ակցիաներով, բազմաթիվ մարդիկ դուրս են եկել Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի փողոցներ, գրում է techcrunch.com-ը:

Amazon-ի աշխատակիցներին փողոց դուրս բերող պատճառները տարբեր երկրներում տարբեր են եղել. շատերը պահանջել են ընկերությունից բարելավել իրենց աշխատանքային պայմանները՝ անվտանգության նորմերի ուժեղացումից մինչև աշխատավարձի բարձրացում:

Ավելի վաղ ընկերությունն ավելացրել էր աշխատակիցների վարձատրությունը՝ հասցնելով այն ժամում 15 դոլարի: Սակայն ընկերության պահեստների աշխատակիցները կրկին դժգոհ էին մնացել, քանի որ աշխատավարձի հետ մեկտեղ կրճատվել էին նրանց պարգևավճարները, և արդյունքում վաստակած գումարի չափը նվազել է, ոչ թե ավելացել:

 

Protesters seen holding a huge banner and flags during a