Զիմբաբվեում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

01:55 • 24.11.18

Զիմբաբվեի Մասավինգո նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել: Ինչպես գրում է Life.ru-ն՝ հղում անելով ZimLive.com-ին, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի առավոտյան: Զոհվածներից 4-ը Ֆինլադիայից ժամանած զբոսաշրջիկներ են, օդաչուն՝ Զիմբաբվեի քաղաքացի:

Հաղորդվում է, որ Cessna 182 օդանավի կործանման վայր են մեկնել քննիչները: Հարարեում Ֆինլանդիայի դեսպանատանն արդեն տեղեկացրել են միջադեպի մասին, սակայն զոհված քաղաքացիների մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չի հաղորդվել:

Զոհված օդաչուի՝ Բարի Սթայլի ընկերների խոսքով՝ նա պետք է զբոսաշրջիկներին հասցներ Վիկտորիա ջրվեժի մոտ: