Մերկելը նշել է, թե քանի տարուց Ուկրաինան կկարողանա ԵՄ անդամ դառնալ. ուկրաինացի քաղաքական գործիչ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինա կատարած վերջին այցի ժամանակ առաջին անգամ նշել է մոտավոր ժամկետը, որն, իր կարծիքով, անհրաժեշտ է Կիևին Եվրամիության անդամ դառնալու համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նախագահի տեղակալ Իգոր Կոնոնենկոն ուկրաինական «Պրամիյ» հեռուստաալիքի եթերում:
Ըստ գործչի՝ Մերկելը նշել է, որ Ուկրաինային դրա համար անհրաժեշտ է 5-8 տարի:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ սա առաջին անգամ հնչել է նման մակարդակի քաղաքական գործչից», - ասել է Կոնոնենկոն:
Նշենք, որ Մերկելը Կիև է այցելել այս տարվա նոյեմբերի 1-ին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ իրենք երազում են ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը:










