Ոստիկանությունը Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեղեկություն է ստացել
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ միջադեպի մասին հրապարակումներ կան: Մասնավորապես Hraparak.am կայքը գրել էր, որ քաղաքապետին ծեծել են:
Tert.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունն ստացվել է. «Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ քաղաքապետի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել»:
Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ ստացված տեղեկության հանգամանքները պարզվում են:










