«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը՝ Գյումրիում (ուղիղ)
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիմա Շիրակի մարզկենտրոն Գյումրիում է, որտեղից սկսել էր հեղափոխությունից առաջ մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը:
Նշենք, որ այսօր մեկնարկած նախընտրական քարոզարշավին վարչապետի պաշտոնակատարը նախ եղել է Թալինում, հետո Մարալիկում, այնուհետ Արթիկում։ Քարոզարշավի առաջին օրը նա իր հանդիպումների շարքը եզրափակում է Գյումրիով։
Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցնելու։
«Ես, իհարկե, ակտիվորեն պետք է մասնակցեմ քարոզարշավին»,- ասել է նա։
Հիշեցնենք նաև, որ այսօր մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է:
Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:










