Կալիֆոռնիայի ամենակործանարար հրդեհն ամբողջությամբ տեղայնացված է

01:27 • 26.11.18

Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները, որոնք համարվում են ամենամահաբերը նահանգի պատմության ընթացքում, ամբողջությամբ տեղայնացված են: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության վարչությանը:

Այրված տարածքի մակերեսը կազմել է շուրջ 620 քառակուսի կիլոմետր: Կրակը ոչնչացրել է մոտ 14 հազար տուն: Հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 85 մարդ:

Ավելի վաղ տեղայնացվել է Կալիֆոռնիայի հարավում՝ Մալիբուի մոտակայքում մոլեգնող ևս մի խոշոր հրդեհ: Ընդհանուր առմամբ՝ հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 88 մարդ, սակայն զոհերի մարմինների որոնումները դեռ շարունակվում են:

Հրդեհների հետևանքով Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դաշնային բյուջեյից միջոցներ հատկացնել նահանգին՝ տարերային աղետի դեմ պայքարելու համար: