Ստամբուլում բնակելի թաղամասում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի (լուսանկար, տեսանյութ)
Ստամբուլում բնակելի թաղամասում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հաղորդել էր, որ Ստամբուլի Սանջակթեփե շրջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3 զինծառայող, մեկը վնասվածքներ է ստացել:
Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռում պայթյուն չի եղել, վթարի առավել հավանական պատճառ է դիտարկվում տեխնիկական անսարքությունը:











