Ղրղզստանում բջջային հեռախոսը պայթել է դեռահասի գրպանում, նա լուրջ այրվածքներով հոսպիտալացվել է

18:23 • 26.11.18

Ղրղզստանում դեռահաս տղան լուրջ այրվածքներ է ստացել իր տաբատի գրպանում գտնվող բջջային հեռախոսի պայթյունի հետևանքով, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ղրղզստանի Իսսիկ Կուլսկի մարզում: Դեռահասի մարմնի մակերևույթի 30 տոկոսը վնասվել է ստացված այրվածքներից: Քիմիական և ջերմային այրվածքներ կան նրա կրծքավանդակի, ազդրերի և որովայնի շրջանում:

Հայտնի է նաև, որ տղայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Ըստ «АКИ-пресс»-ի՝ դեռահասը NOKIA հեռախոս է օգտագործել: Նա հեռախոսով խոսելիս է եղել, երբ այն ընկել է, դրանից հետո տղան բարձրացրել է հեռախոսն ու դրել գրպանը, վայրկյաններ անց բջջայինը պայթել է: