«Ռուսաստանն օկուպանտ է». Կիևում, Լվովում և Խարկովում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել (լուսանկարներ, տեսանյութեր)

12:33 • 26.11.18

Լույս նոյեմբերի 26-ին Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել Ազովի ծովում Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» դեմ, հայտնում է rbc.ru-ն:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:


Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 6 ուկրաինացի զինծառայող:


Կիևում ցուցարարներն անվադողեր են բերել ՌԴ դեսպանատան դռների մոտ: Այնուհետև հավաքվածները սկսել են ծխի ռումբեր նետել շենքի վրա: Բացի այդ, դեսպանատնից ոչ հեռու դիվանագիտական համարանիշներով մեքենա է այրվել:  

 

Բացի այդ, ցուցարարները շենքի մոտ են բերել թղթից պատրաստված 3 նավ:

 

 

Նմանատիպ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Լվովում ու Խարկովում ՌԴ հյուպատոսությունների մոտ: Լվովում բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են անվադողեր և այրել դրանք: Իսկ Խարկովում ակտիվիստները շենքի մոտ են բերել թղթե նավակներ ու պաստառներ, որոնց վրա գրված են եղել «Խարկովը Ռուսաստանը չէ», «Ռուսաստանն օկուպանտ է», «Դոնեցկն Ուկրաինան է», գրում է korrespondent.net-ը:

 

 

У консульства РФ во Львове и Харькове прошли акции

No automatic alt text available.

No automatic alt text available.