Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը
09:14 • 27.11.18
Նոյեմբերի 27-ին, ժամը 08:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










