Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից զոհվածների թվում երկու հայ կա․ Աննա Նաղդալյան
Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից զոհվածների թվում, ըստ նախնական տվյալների, կան ազգությամբ հայ 2 ԱՄՆ քաղաքացիներ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հրդեհներից վնասվել են նաև 3 հայ ընտանիքների տներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի հյուսիսում նոյեմբերի 8-ին բռնկվել էր նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը, որը 95 տոկոսով մեկուսացվել է:










