Կատվի պատճառով տերերը դատարանում են հայտնվել

03:28 • 27.11.18

Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքի դատարանը տեղի ընտանիքներից մեկի նկատմամբ 173 հազար ռուբլի տուգանք է սահմանել՝ խաղալիքների խանութին պատճառված վնասի դիմաց: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղի էր ունեցել 2018 թ. փետրվարին: Բնակելի շենքի առաջին հարկում գտնվող խաղալիքների խանութի վրա վերևի հարկի բնակիչները ջուր էին բաց թողել, ինչի հետևանքով ողջ ապրանքը վնասվել էր:

«Ջրհեղեղի պատճառը բնակարանի խոհանոցի ջրի բաց ծորակն է եղել, ինչը տան բնակիչները չեն վիճարկել: Որևէ փաստ չկա, որ միջադեպն ինչ-որ վթարի հետևանք է: Վկաների բացատրություններից հետո պարզ է դարձել, որ ջուրը հոսել է բնակարանի խոհանոցի ծորակից, ինչն ակնհայտ տան բնակիչների անփութության հետևանք է, իսկ ջրի ծորակը բացել է կատուն»,- ասված է դատարանի որոշման մեջ: