Չինաստանում մեքենայի՝ ավտոբուսի կանգառ «ներխուժման» հետևանքով 7 մարդ է զոհվել

11:42 • 27.11.18

Չինաստանի Սիչուան նահանգում վարորդը մեքենան ուղղել է դեպի ավտոբուսի կանգառ, ինչը հանգեցրել է մի քանի մեքենաների բախման: Բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 4-ը տուժել են, հաղորդում է Channel NewsAsia հեռուստաընկերությունը:


Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան, պատճառները դեռևս անհայտ են: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են աշխատել դեպքի վայրում:


Կանգառ «ներխուժած» մեքենայի վարորդը չի տուժել և այժմ գտնվում է կալանքի տակ: Հետաքննությունը շարունակվում է: