Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է մոտ 800-ի (լուսանկարներ, տեսանյութ)

10:00 • 27.11.18

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը զգալիորեն ավելացել է՝ 716-ից հասնելով 780-ի:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է մոտ 300 բնակելի շինություն: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել նահանգային իշխանություններին անհապաղ օգնություն տրամադրել տուժածներին, ինչպես նաև այդ նպատակով մոբիլիզացնել բոլոր հաստատությունները:

Հայտնի է, որ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իրաքում:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով Իրաքյան Քրդստանում մեկ զոհ է գրանցվել: 

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է իրանա-իրաքյան սահմանին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:

Картинки по запросу earthquake in iran 6.3 magnitude