Ֆրանսիայում Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսության կասկածանքով պատգամավորի են ձերբակալել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչությունը, որը Ֆրանսիայում հակահետախուզության գործառույթ է կատարում, ձերբակալել է երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավոր Բենուա Քենեդիին` Հյուսիսային Կորեայի համար լրտեսության կասկածանքով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ ֆրանսիական Quotidien լրատվականին հղումով:
Հարցաքննության ընթացքում քննիչները կսահմանեն այն տեղեկությունների արժեքը, որ մեղադրյալը հնարավոր է փոխանցած լինի Փհենյանին: Պատգամավորը կալանքի տակ է առնվել նոյեմբերի 25-ին: Գործի նախաքննությունը տարվել է մարտից:
Քենեդին Սենատում զբաղեցրել է ճարտարապետության, մշակութային ժառանգության և այգիների վարչության պաշտոններից մեկը: Նա ԿԺԴՀ-ի մասին հոդվածներ է հրատարակել, բազմիցս այցելել է Կորեական թերակղզի և ղեկավարել Ֆրանկո-կորեական բարեկամության ասոցիացիան:










