Կիևում անհայտ անձինք ծխի ռումբեր են նետել ադրբեջանցի գործարարի պատկանող առևտրի կենտրոնի ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձինք երեկ երեկոյան ծխի ռումբեր են նետել ադրբեջանցի գործարար Վագիֆ Ալիևին պատկանող Ocean Plaza առևտրի կենտրոնի շենքի ուղղությամբ, փոխանցում է ուկրաինական Strana.ua-ն:
Հայտնի է, որ շենքում միացել է հրդեհի տագնապի ազդանշանը, թեև հրդեհ տարածքում չի բռնկվել: Շենքի ներսը ծխով լցվելուց հետո իրավապահները ստիպված են եղել տարհանել ներսում գտնվող մարդկանց:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:
Ադրբեջանցի խոշոր գործարարին են պատկանում քաղաքում մի շարք այլ առևտրի կենտրոններ ևս:
.jpg)
.jpg)
.jpg)










