ԱՄՆ 10 բնակչից 6-ը հավանություն չի տալիս Թրամփի աշխատանքին. սոցհարցում

17:33 • 27.11.18

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ընկերությունը հերթական սոցհարցումն է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ հարցված ամերիկացիների միայն 38 տոկոսն է գոհ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից, գրոմ է CNN-ը՝ հղում անելով Gallup-ի անցկացրած հարցման արդյունքներին:


Վերջին հետազոտության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ 10 բնակչից 6-ը հավանություն չի տալիս երկրի նախագահի աշխատանքին:


Ըստ CNN-ի` Թրամփի աշխատանքից դժգոհների թիվը վերջին շրջանում բարձրացել է 7 տոկոսային կետով՝ 53-ից հասնելով 60-ի:


Gallup-ի հարցումն անցկացվում է ամեն շաբաթ: