«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Իջևանում (ուղիղ)
«Իմ քայլը» դաշինքը, ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր քարոզարշավն է իրականացնում Տավուշի մարզում: Այս պահին նրանք Իջևան քաղաքում են:
Նշենք նաև, որ ժամը 17.30-ին նախատեսված է նրանց այցը Դիլիջան:
Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցրել։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օր է:










