Բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները Բագրատաշենի անցակետում են (տեսանյութեր)

10:55 • 28.11.18

Բագրատաշենի անցակետում մեծ թվով բեռնատարների կուտակում կա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ Բագրատաշենից տեսանյութեր հրապարակելով։

«Բագրատաշենի անցակետում բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ։ Մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա։

Վթարված մեքենաներ, մեծ թվով կուտակված բեռնատարներ և աջ ղեկով մեքենաներ... լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում»,– գրում են նախաձեռնության անդամները։