Պատռել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուի պաստառները (լուսանկարներ)

10:45 • 28.11.18

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն ահազանգում է, որ հանվել կամ վնասվել են իր նախընտրական պաստառները:

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պաստառները փակցված են եղել օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում:

«Ժպտում եմ, որ արդեն երկրորդ օրը իմ պաստառները նման հետաքրքրության են արժանացել:

Ի դեպ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ «Պաստառների պատռում» օպերացիան իրականացվել է անչափահասների ներգրավմամբ։

Վաղն առավոտյան այս մասին Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքը կստանա հաղորդագրություն»,-գրել է նա։