Չինաստանում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել

05:51 • 28.11.18

Չինաստանի Հեբեյ նահանգի Չժանցզյակոու քաղաքի քիմիական գործարանի մոտ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ: Ինչպես հաղորդում է Sina չինական պորտալը, ևս 22 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:

Նշվում է, որ պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 38 բառնատար և 12 մարդատար մեքենա: Այժմ դեպքի վայրում ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Միջադեպի պատճառները դեռ պարզվում են:

Չինական իշխանությունները տեղական Weibo սոցիալական ցանցի միջոցով կոչ են արել մարդկանց չմոտենալ դեպքի վայրին: