Կուրիլյան կղզիների մոտակայքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

03:56 • 28.11.18

Խաղաղ օվկիանոսում՝ հյուսիսային Կուրիլների ափերի մոտ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղին:

Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը 01:34-ին (երևանյան ժամանակով երեքշաբթի ժամը 18:34-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օխոտի ծովում՝ Օնեկոտան անմարդաբնակ կղզուց 145 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 48.2˚ և արևելյան երկայնություն 155.4˚:

Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները բնակելի վայրերում չեն զգացվել: