Ավստրալիայում սև դելֆինները զանգվածաբար ափ են նետվել. նրանց է միացել նաև մեկ սապատավոր կետ (լուսանկարներ)

11:14 • 28.11.18

Ավստրալական Վիկտորիա նահանգի լողափերից մեկում հայտնաբերվել է զանգվածաբար ափ նետված սև դելֆինների խումբ, ինչպես նաև մեկ սապատավոր կետ:

Ինչպես նշում է thewest.com.au կայքը, ընդհանուր առմամբ, լողափում հայտնաբերվել է 28 կաթնասուն: Մասնագետները նշել են, որ նախքան իրենց հասնելը, դելֆիններն ու կետն արդեն սատկել են:

«Մենք գաղափար անգամ չունենք, թե որն է պատճառը: Դա մեծ առեղծված է: Դրանց մարմինները ցփնված են լողափով մեկ»,-նշել է Շրջակա միջավայրի վարչության խոսնակ Ջիլ Ռայթը:

Մասնագետները հայտնել են, որ չեն պատրաստվում լողափերից հեռացնել կենդանիների մարմինները: Միևնույն ժամանակ, նրանք նախազգուշացրել են, որ դա կհանգեցնի տվյալ տարածքում շնաձկների ակտիվացմանն ու կոչ են արել մարդկանց հեռու մնալ լողափից:

Հիշեցնենք, որ օրերս Նոր Զելանդիայի հեռավոր լողափերից մեկում ափ էր նետվել ավելի քան 140 սև դելֆին:

Գիտնականներին դեռևս չի հաջողվել լիարժեք հասկանալ կետերի ու դելֆինների զանգվածային ափանետման պատճառները, սակայն ենթադրվում է, որ այս հարցում լուրջ դեր են խաղում հիվադությունները, նավիգացիոն սխալները, մակընթացությունն ու տեղատվությունը, եղանակային ոչ բարենպաստ պայմաններն ու գիշատչի հետապնդումները:

 

Картинки по запросу whales australia coast

Twenty-seven pilot whales are dead after a mass stranding on a remote beach on the Victorian coast.